2017թվականի բյուջեների և ծախսերի կատարման չորրորդ եռամսյակի ֆինանսական հաշվետվությունները:

Դաշնամուրն իմ ընկերն է…

4 ֊րդ դասարանի աշակերտ 9֊ամյա Էլեն Խաչիկյանը դաշնամուրային իր հրաշալի կատարումներով հիացրել է ամենքին՝ արժանանալով դափնեկրի կոչման։ Էլենը սովորում է Նոր Հաճընի քաղաքապետարանի Արվեստի դպրոցի դաշնամուրի 3֊րդ դասարանում /դասատու՝ Լիլիթ Քրիստադուրյան/։
Նա 2017թ. Գյումրիում կայացած << Վերածնունդ>> միջազգային փառատոնում արժանացել է առաջին կարգի մրցանակի և դափնեկրի կոչման։2017թ. հունիսի 19֊ին Էլենը մասնակցել է Առնո Բաբաջանյանի անվան միջազգային մրցույթին և արժանացել առաջին կարգի մրցանակի ՝ ոսկե մեդալի , դիպլոմի՝ Առնո Բաբաջանյանի <<Հումորեսկ>> ստեղծագործության լավագույն կատարման համար։
Մեր սիրելի աշակերտուհին ճկուն է թե՛ մտքով, թե՛ կատարման արվեստով։

՛՛Բանջարեղենի նշանակությունը մարդու սննդում՛՛

 VI<<Բ>> դասարանի աղջիկները անհանգիստ եռուզեռի մեջ էին։Փորձառու տեխնոլոգիայի ուսուցչուհի Ռ.Հարությունյանի հետ ներկայացրեցին <<Բանջարեղենի նշանակությունը մարդու սննդում>> թեմայով բաց դաս։Աշակերտները մեծ ոգևորությամբ խոսեցին բանջարեղենների օգտակար հատկությունների և սննդակարգում դրանց օգտագործման կարևորության մասին։ Աղջիկները ներկայացրեցին իրենց պատրաստած գունագեղ, գեղեցիկ ձևավորված ախորժելի տեսքով աղցանները։

Դպրոց- ԱԻՆ համագործակցություն

ՀՀ Կոտայքի մարզի <<Նոր Հաճնի N 3 հիմնական դպրոց>> ՊՈԱԿ — ում տնօրենության,զինղեկ Ա. Մկրտչյանի և ՀՀ ԱԻՆ Կոտայքի մարզայի փրկարարական վարչության Աբովյանի հրշեջ փրկարարների համատեղ ջանքերով կազմակերպվեց պայմանական հրդեհաշիջման և տարահանման ուսումնական վարժանք։
Նպատակն էր հրդեհի ժամանակ ուժի և միջոցների ղեկավարումը,ունակությունների կատարելագործումը, արագ կողմնորոշվելը, հմտությունը վարժեցնելը։
Երբ տնօրենությունը պայմանական ահազանգել էր 911, Կոտայքի ՄՓՎԱբովյանի թիվ 45 ՀՓՋ֊ն դեպքի վայր ժամանեց 1 մարտական հաշվարկի հրշեջ ավտոմեքենայով, շնչառական ապարատներով, հրշեջ գույքով և սարքավորումներով, ձեռքի ռադիոկայաններով, կարմիր դրոշակներով, կարմիր֊ սպիտակ սահմանազատման ժապավեններով։
Պայմանական հրդեհը բռնկվել էր դասասենյակներից մեկում։Տարահանման ժամանակ դպրոցի III հարկում մնացել էին 2 աշակերտ, 1 ուսուցիչ։ 1 ուսուցիչ և 1 հավաքարար մնացել էին I — ին հարկում։ Հետախուզական խումբը զինղեկին զեկուցեց չտարահանված անձանց մասին։Փրկարարները III հարկից պարաններով իջեցրին ներսում մնացածներին։
Դպրոցի բուժքույրը փրկարարների հետ միասին արագ կազմակերպեցին առաջին բուժօգնությունը։
Ուսումնավարժանքը տվեց իր սպասված արդյունքը։
Դպրոցի տնօրեն տիկին Ն. Վարդանյանը շնորհակալագրեր հանձնեց Կոտայքի ՄՓՎ պետ,փ/ծ գնդապետ Է. Գալստյանին, Աբովյանի ՀՓՋ հրամանատար փ/ծ մայոր Ջ.Մխիթարյանին, ԱԻՆ Հատուկ փրկարար ջոկատի հրահանգիչ փ/ծ կապիտան Ա.Գյուրջինյանին, դպրոցի զինղեկ Ա. Մկրտչյանին։

I՛՛Ա՛՛ դասարանի և դասվար Հ.Նիկողոսյանի համար հիշարժան տոն էր:Նրանք բացում էին այբբենարանի առաջին տառի էջը, մուտք էին գործում հրաշքների աշխարհ…